Over the course of many years, without making any great fuss about it, the authorities in New York disabled most of the control buttons that once operated pedestrian-crossing lights in the city. Computerised timers, they had decided, almost always worked better. By 2004, fewer than 750 of 3,250 such buttons remained functional. The city government did not, however, take the disabled buttons away—beckoning countless fingers to futile pressing.
Initially, the buttons survived because of the cost of removing them. But it turned out that even inoperative buttons serve a purpose. Pedestrians who press a button are less likely to cross before the green man appears, says Tal Oron-Gilad of Ben-Gurion University of the Negev, in Israel. Having studied behaviour at crossings, she notes that people more readily obey a system which purports to heed their input.
Inoperative buttons produce placebo effects of this sort because people like an impression of control over systems they are using, says Eytan Adar, an expert on human-computer interaction at the University of Michigan, Ann Arbor. Dr Adar notes that his students commonly design software with a clickable “save” button that has no role other than to reassure those users who are unaware that their keystrokes are saved automatically anyway. Think of it, he says, as a touch of benevolent deception to counter the inherent coldness of the machine world.
That is one view. But, at road crossings at least, placebo buttons may also have a darker side. Ralf Risser, head of FACTUM, a Viennese institute that studies psychological factors in traffic systems, reckons that pedestrians’ awareness of their existence, and consequent resentment at the deception, now outweighs the benefits. | Տարիներ շարունակ, առանց մեծ աղմուկ բարձրացնելու, Նյու Յորքի իշխանություններն ապաակտիվացրել են նախկինում քաղաքի հետիոտնային անցումների լուսացույցները գործարկած կոճակների մեծ մասը: Նրանք որոշել էին, որ ծրագրավորված ժամաչափերը գրեթե միշտ ավելի լավ են աշխատում: Մինչև 2004 թվականը, 3,250 այսպիսի կոճակներից գործում էր միայն մոտ 750-ը: Քաղաքային իշխանությունները, սակայն, չհեռացրեցին անջատված կոճակները՝ անհամար մատների գայթակղելով ապարդյուն սեղմումներով: Սկզբում կոճակները փրկվեցին՝ դրանք հեռացնելու ծախսերի պատճառով: Սակայն պարզվեց, որ նույնիսկ չգործող կոճակները ծառայում են ինչ որ նպատակի: «Հավանականությունն ավելի քիչ է, որ կոճակ սեղմող հետիոտները կանցնեն մինչև կանաչ մարդուկի հայտնվելը»,- ասում է Թալ Օրոն-Գիլադը՝ Իսրայելում գտնվող Նեգավի Բեն Գուրիոն համալսարանից: Ուսումնասիրելով անցումների մոտ դրսևորվող վարքագծերը՝ նա նշում է, որ մարդիկ ավելի պատրաստակամորեն են ենթարկվում այն համակարգին, որը ենթադրաբար նախատեսված է հետևելու իրենց ներդրմանը: «Չգործող կոճակները ստեղծում են մի տեսակ դատարկահաբի ազդեցություն, քանի որ մարդիկ սիրում են տպավորություն ունենալ, թե կառավարում են իրենց կողմից կիրառվող համակարգերը»,- ասում է Միչիգանի Անն Արբոր համալսարանի մարդ-համակարգիչ փոխազդեցության փորձագետ Էյթան Ադարը: Դոկտոր Ադարը նշում է, որ իր ուսանողները հաճախ են մշակում համակարգչային ծրագրեր՝ ակտիվ «հիշել» կոճակի ներդրմամբ, որը ոչ մի դեր չի խաղում, բացի հանգստացնելուց այն օգտագործողներին, ովքեր տեղյակ չեն, որ, ամեն դեպքում, իրենց ստեղնաշարի սեղմումներն ավտոմատ կերպով պահպանվում են: «Մտածեք դրա մասին,-ասում է նա,- որպես բարի նպատակներով մի փոքրիկ խաբեություն՝ ի հակազդեցություն մեքենայացված աշխարհին ներհատուկ պաղությանը»: Սա մեկ տեսակետ է: Սակայն, հենց միայն անցումներում, պլացեբո կոճակները կարող են նաև ունենալ մութ կողմեր: Վիեննայի ՖԱԿՏՈՒՄ համալսարանի ղեկավար Ռալֆ Ռիսեն, ով ուսումնասիրում է երթևեկության համակարգերում առկա գործոնները, կարծում է, որ հետիոտների կողմից՝ իրենց սեփական գոյության կարևորության գիտակցումը, և, դրան հաջորդող դժգոհությունը պատրանքից, այժմ ավելին է, քան օգուտները: |